
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Տիգրան Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանում թրաֆիքինգի վերաբերյալ վիճակագրությունը, որը ցույց է տալիս դեպքերի աճ։ Հանրապետությունում 2023 թվականին նախաձեռնվել է 27 քրեական վարույթ, որից 4-ը՝ սեռական շահագործման, մնացածն՝ աշխատանքային շահագործման վերաբերյալ է եղել։ 2024 թվականին 38 քրեական վարույթ է եղել, որից 20-ը՝ սեռական, մնացածն՝ աշխատանքային շահագործմանն է վերաբերել։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արդեն 22 քրեական վարույթ կա։
«Բացահայտման աճը կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքով. նախ, կուզենայի նշել իրավապահ մարմինների աշխատանքը՝ բացահայտման տեսանկյունից։ Մյուսն այն է, որ, բնականաբար, իրազեկման աշխատանքներն իրենց արդյունքները տալիս են։ Մարդիկ ավելի տեղեկացված են դառնում ու ճիշտ են արձագանքում իրավիճակին»,- նշեց Կիրակոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։