Հայաստանում անընդհատ ասում են ՌԴ-ն լավ դաշնակ...

Ինչպե՞ս կարող ենք լուծել  անվտանգության հարցը․ ի պատասխան ավետիք Չալաբյանը մատնանշում է ռազմական արդյունաբերության   ու ռազմական տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը։ « Հայկական աշխարհում բավական մեծ ֆինանսական կարողութուն  կա , բայց խնդիրների լուծման ուղղությամբ  երբեք չի դիտարկվել այդֆինանսական կարողությունը»,- «Այսօրվա և վաղվա Հայաստանը. ինչ ունենք և ինչին պետք է հասնել» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Ավետիք Չալաբյանը։ Նրա խոսքով եթե նախկինում  մենք սպառազինությունը գնել ենք ՌԴ-ից , այսօր ՌԴ-ն չի վաճառում այդ սպառազինությունը։  Անվտանգային խնդրի լուծման համատեքստում բանախոսը դիտարկում է մի քանի կոմպոնենտ, առաջինը՝ մատնանշելով դիվանագիտականը․  « Հայաստանում անընդհատ խոսում են, թե՝ Ռուսատանը մեր համար լավ դաշնակից չի , իսկ մենք Ռուսաստանի համար լա՞վ դաշնակից ենք»,-ասում է Չալաբյանը։

«Շատ կարևոր է , որ մենք մեր անվտանգային կարողությունները մեծ արագությամբ վերականգնենք․ սահմանային դիրքերը ներկայում ծառայում են որպես դիտարկման կետեր, ոչ թե պաշտպանական բնագիծ»,-ասում է բանախոսը՝ հատկանշելով․ «Մեզ պետք է շատ ավելի մոբիլ  բանակ, կառավարվող, լավ ինֆորմացիայով, լավ հետախուզությամբ  և ճշգրիտ խողոցող միջոցներով  բանակ»։

Մանրամսն՝ տեսանյութում։