Օգոստոսի 4-ին Երևանի նախկին «Միկա» մարզահամալիրում կանցկացվի «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» անվանումով սամբոյի միջազգային մրցաշարը։
Մրցագորգ կելնեն տղամարդկանց յոթ (58 կգ, 64 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ, + 98 կգ) և կանանց երկու (54 կգ, + 80 կգ) քաշային կարգերի ներկայացուցիչներ:
Մասնակցության համար նախնական հայտ են ներկայացրել աշխարհի 21 երկրներ. Հայաստան, Բուլղարիա, Վենեսուելա, Հունաստան, Վրաստան, Եգիպտոս, Իսպանիա, Ղազախստան, Ղրղզստան, Լատվիա, Մոլդովա, Մոնղոլիա, Կորեայի Հանրապետություն, Ռումինիա, Սերբիա, ԱՄՆ, Տաջիկստան, Ուզբեկստան, Ֆիլիպիններ, ինչպես նաև FIAS – 2-ը և փախստականների թիմը։
Ծրագրով յուրաքանչյուր քաշային կարգում հանդես կգան առավելագույնը ութ մարզիկներ:
Մրցանակային հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար Է:



