Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ոգեկոչել է 1988 թվականին Սումգայիթի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին:
«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
33 տարի առաջ այս օրերին Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում շարունակվում էին հայերի նկատմամբ կազմակերպված ջարդերը, բռնությունները: Բաքվում հայերի հանդեպ ջարդեր իրականացվել են նաև նախորդ տարիներին՝ 1988-1989թթ.: Ընդհանուր առմամբ, 1988-1990թթ. Բաքվում ջարդերի ընթացքում և դրա հետևանքով սպանված հայերի թիվը հասնում է առնվազն 500-600-ի:



