Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունը․...

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է. 2020 թ. ոլորտում արձանագրվել է ավելի քան 21% աճ, ավելի քան 3,400 նոր մասնագետներ են մուտք գործել ոլորտ, միջին աշխատավարձը ոլորտում ավելի քան 800,000 դրամ է (ներառյալ հարկերը)։

Կից ներկայացված է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացված հարցման արդյունքները շուրջ 150 ընկերությունների շրջանում, որտեղ նշված են Հայաստանում ամենապահանջված ուղղությունները, մասնագիտությունները և տեխնոլոգիաները/պլատֆորմները։
Դատելով ներկայացված թվերից, ինչպես նաև ոլորտի աճի դինամիկայից, միանշանակ կարելի է պնդել, որ Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունն ինժեներությունն է՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
Կոչ եմ անում մեր քաղաքացիներին կրթություն ստանալ և մասնագիտանալ հատկապես ֆիզիկա, մաթեմատիկա, ռադիոէլեկտրոնիկա, միկրոէլեկտրոնիկա, մեխանիկա, կիբեռնետիկա, համակարգչային տեխնոլոգիաներ և այլ տեխնոլոգիական ուղղություններով՝ համոզված լինելով, որ հետագայում կարող են որակյալ աշխատանք գտնել Հայաստանում»։
 
Возможно, это изображение (текст «Uuulughunuluu muhulgupyn Top Professions 102 84 50 49 657 Software development Quality Assurance /Control Hardware Design Engineering System Admi/Engineer, DevOps UI/UX design Product Management Project Management Data Science/Data Analytics Game Development Machine Learning Technical Support Graphic Design Digital Marketing Specialist Content Writer Business Development IT security/Networks Technical Recruitment Net. Administration/ Engineering Database Admin./ Development 45 41 38 35 33 27 24 21 20 20 18 18 9»)