2022 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ գործազրկության մակարդակը կազմել է 13 տոկոս, իսկ 2021 թվականին այն եղել է 14.5 տոկոս: Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն, ընդգծելով, որ գործազրկության մակարդակն էական նվազում է գրանցել:
«Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայությունը 3260 թափուր աշխատատեղ է հավաքագրել, իսկ վիճակագրական կոմիտեի տվյալներով` 9800 թափուր աշխատատեղ կա։ Այս տարի ունենք 50 հազար 400 գրանցված գործազուրկ: Այս թիվը 2021 թվականի համեմատ նվազել է 8000-ով»,– ասաց նախարարը։
Մկրտչյանը հայտնեց նաև, որ առաջիկա 3 տարիներին գյուղատնտեսության, շինարարության, մեծածախ և մանրածախ առևտրի, ՏՏ-ի, փոխադրումների և առողջապահական սպասարկման ոլորտներում աշխատակիցների կարիք կլինի։