Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և հակառակը․ ՄԻԵԴ-ը...

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մամուլի հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ստացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված երկու միջպետական դիմում։ Եվրոպական դատարանին գանգատներ են ուղարկել և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը՝ համապատասխանաբար 2021 թվականի հունվարի 15-ին և փետրվարի 1-ին։

ՄԻԵԴ-ը հայտնում է, որ միջպետական հայցերը վերաբերում են Մարդու իրավունքների կոնվենցիայի լայնատարած խախտումներին, որոնք տեղի են ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում։

ՄԻԵԴ-ը նաև գերիների հետ կապված բազմաթիվ դիմումներ է ստացել՝ ուղարկված ինչպես Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների, այնպես էլ գերիների հարազատների կողմից։ Դիմումները վերաբերում են 228 հայի և 13 ադրբեջանցու։

ՄԻԵԴ-ի նախագահը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դիմումների վերաբերյալ ծանուցագրեր է ուղարկել երկու երկրներին։