Հայաստանն ու Հունգարիան քննարկել են էներգետիկ...

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Հունգարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Կարևորվել է նաև միջտարածաշրջանային համագործակցությունը։