Հայաստանն ու Հունաստանը փոխըմբռնման հուշագիր...

Հայաստանն ու Հունաստանը խորացնում են հարաբերությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունաստան կատարած պետական այցի շրջանակում  երկու երկրների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։ 

Հուշագիրը ստորագրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հունաստանի թվային կառավարման նախարարի առաջին տեղակալ Խրիստոս Դերմենտզոպոուլուսը։

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հուշագրի կարևորությանը, Գևորգ Մանթաշյանը նշեց, որ Հայաստանը Հունաստանի հետ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության բավականին լավ փորձ ունի, իսկ ինչ այս կատարած աշխատանքը, հետագա համագործակցության ուղիների նախանշումը ամփոփվում է ստորագրված հուշագրում։

«Հունաստանի հետ մենք ունենք բարեկամական հարաբերություններ և պատահական չէ, որ մեր գործընկերների հետ հանդես ենք գալիս լայն օրակարգով։  Այսօր մենք նախանշում ենք, թե ինչ ուղղություններով ենք առաջ շարժվում։ Դրանք շատ են` թվայնացում, ամպային տեխնոլոգիաներ: Այստեղ Հունաստանը հետաքրքիր փորձ ունի, որով մենք հետաքրքրված ենք»,֊ ասաց Գևորգ Մանթաշյանը։

Նախարարի տեղակալը նկատեց, որ Հայաստանի ու ԱՄՆ֊ի հարաբերությունների խորացումը, տեխնոլոգիական ոլորտում ԱՄՆ֊ից սպասվող ներդրումներն ու ծրագրերը մեծ հետաքրքրություն են առաջացրել Հայաստանի մյուս գործընկերների շրջանում։