Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների, գործակցության նոր ուղղությունների շուրջ:
Զրուցակիցները նշել են, որ Հայաստանն ու Հնդկաստանը համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, ինչպիսիք են, մասնավորապես, նոր տեխնոլոգիաները, գիտությունն ու կրթությունը, մշակույթը, զբոսաշրջությունը:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերի: