Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են պաշտպանության...
 Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության պետքարտուղարի փոխտեղակալ Լորա Կուպերի հետ։ 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրել է Արմեն Գրիգորյանը։ 

«Հանդիպմանը զրուցակցիս հետ քննարկել ենք պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան կրթական ծրագրերի իրականացումը, ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը: Վերջինիս համատեքստում ներկայացրել եմ ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարմանն ուղղված ՀՀ ջանքերը: Անդրադարձել ենք պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության այլ հարցերի»: