Հայաստանն ու Ադրբեջանը ՀՆԱ-ի նկատմամբ ամենաբարձր ռազմական ծախսերն ունեցող առաջին 10 երկրների շարքում են։ Այս մասին նշվում է Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում։
Ըստ զեկույցի՝ Հայաստանում այս ցուցանիշը կազմել է 6,1%, Ադրբեջանում՝ 6,5%, Ռուսաստանում՝ 7,5%, Իսրայելում՝ 7,8%, իսկ Ուկրաինայում՝ 40%։
2025 թվականին ռազմական ծախսերի ամենամեծ աճը գրանցվել է Մերձավոր Արևելքի երկրներում (ՀՆԱ-ի 3,8%-ը)։ Նրանց հաջորդում են Եվրոպան (3,2%), Աֆրիկան (1,8%), Ասիան ու Օվկիանիան (1,6%) և Ամերիկա մայրցամաքը (1,2%)։
Մեկ տարվա կտրվածքով բյուջեի վրա ռազմական բեռի ամենակտրուկ ավելացումը դիտվել է Ուկրաինայում (+5,6 տոկոսային կետ), որին հաջորդում են Ադրբեջանը (+1,4), ապա Նորվեգիան ու Դանիան (երկուսն էլ՝ +1,0)։



