Հայաստանն ամեն ինչ անում է, որ Հյուսիս-Հարավ...

Հայաստանն ամեն ինչ անում է, որ «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի ծրագիրն օր առաջ իրականություն դառնա: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը տարածաշրջանային նշանակություն ունի և  շատ կարևոր է Հայաստանի էներգետիկ համակարգի, տարածաշրջանային էներգետիկ տրանզիտի համար:

 «Դրան զուգահեռ, տեղի է ունենում ԵԱՏՄ միասնական շուկայի կանոնների իմպլեմենտացիա, ինչը նշանակում է, որ դա մի շատ կարևոր ենթակառուցվածք է, որը Իրանին հնարավորություն է տալիս մեր միջոցով միանալ այդ միասնական շուկային: Հույս ունենք, որ հարավային մասը մինչև տարեվերջ կավարտենք , ընդ որում դա ամենաբարդ մասն է լինելու, իսկ հյուսիսային մասը դեպի Վրաստան, ծրագրից առնվազն չենք շեղվել այս պահին»,-ասաց նա: