Վրաստանի մաքսավորները Սադախլոյի անցակետով (Հայաստանի հետ սահման) 16,7 հազար լարի ընդհանուր գումարի ոսկյա զարդեր ներմուծելու փորձ են կասեցրել, հայտնում է Վրաստանի եկամուտների ծառայությունը։
Զննությամբ օտարերկրյա քաղաքացուց առգրավվել են 171,1 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր։ Թե որ երկրի քաղաքացի է իրավախախտը, չի նշվում։
Գործը փոխանցվել է ՀՀ ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա գործողությունների համար։