
Իրանում պայմանները շատ բնական են, և չունենք տվյալներ ու թիվ, թե Իրանից Հայաստան իրանցիներ փոխադրված լինեն, բայց մենք ունենք մեծ թվով քաղաքացիներ, որոնք Ռուսաստան և Թուրքիա են այցելել: Հաշվի առնելով, որ Իրանը և Հայաստանը ունեն ընդհանուր սահմաններ, այդ քաղաքացիներին օգնել ենք, որ Հայաստանի սահմանով կարողանան մուտք գործել երկիր: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
«Թե արդյոք Իրանի այս պատերազմում զոհվել կամ վիրավորվե՞լ են հայեր՝ նման ինֆորմացիա արձանագրված չէ»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ փորձում են կազմակերպչական աշխատանքներ իրականացնել քաղաքացիներին Իրան փոխադրելու հարցում:
Ինչ վերաբերում է միջուկային օբյեկտների հարձակման հետևանքով ճառանգայթման տարածման մասին ինֆորմացիային, ապա դեսպանը նշեց, որ իրենք նման ինֆորմացիա չունեն, և անգամ գործակալությունը նման զեկույցով հանդես չի եկել:
«Ինչ վերաբերում է Նաթանզի միջուկային օբյեկտին, որը թիրախ է դարձել, Հայաստանից շատ հեռու է, մի՛ մտահոգվեք այդ մասին»,- ասաց Սոբհանին: