«Հայաստանից Սև ծով ճանապարհը 2 օր ավելի արագ...

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասուլիս է տվել, որտեղ անդրադարձել է Իրանի ներդրումային ծրագրերին, Ագարակ-Քաջարան ճանապարհին և Հայաստանի լոգիստիկ պոտենցիալին․

«Ներկա պայմաններում Հայաստանից Սև ծով, ի համեմատ Ադրբեջանով ճանապարհի, 2 օր շուտ ենք հասնում։ Որպեսզի այդ երթուղին գրավիչ լինի, պետք է դյուրացնենք օրենքները, ճանապարհներ կառուցենք և նվազեցնենք տուրքերը։ Առաջիկա ամիսներին երկու երկրների պատվիրակությունները այդ ուղղություններով անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն», - նշել է դեսպանը։