Հայաստանից հեռանալը կլինի, թերևս, ամենադժվարը...

«Ես հեռանում եմ։ Գնալը միշտ էմոցիոնալ պահ է։ Հայաստանից հեռանալը կլինի, թերևս, ամենադժվարը․ այս երկիրն ինձ այնքան գրկաբաց ընդունեց։ Ուր էլ գնացի՝ միշտ այնպիսի զգացողություն էր, թե ընտանիքիս հետ եմ ճաշում»,- ասել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջոն Ալելոն, որն ավարտում է շուրջ չորս տարվա իր պաշտոնավարումը Հայաստանում։

«Ջոնի առաջնորդությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունն ընդլայնել է իր ազդեցության շրջանակը՝ բյուջեի հատկացումներն ավելացել են, նոր ծրագրեր են մեկնարկել, որոնք նշանակալի դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի բնակիչների համար։

Ջոնի պաշտոնավարման ժամանակահատվածը յուրահատուկ է ոչ միայն նրա արդյունավետ առաջնորդության, այլև Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր սիրո շնորհիվ։

«Գիտե՞ք, ես շատ հպարտ եմ, որ ամերիկացի եմ, բայց եթե հնարավոր լիներ իմ մեջ մի փոքր բան փոխել, ես մասամբ հայ կդառնայի»»,- ասված է USAID Armenia-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ջոն Ալելոն ամփոփել է Հայաստանում անցկացրած տարիները: