Հայաստանի ժողովրդին մաղթում եմ բարեկեցություն...

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերահաստատել է իր հանձնառությունը հայ-ղազախական հարաբերությունների առավել ամրապնդման հարցում: Այդ մասին ասված է Տոկաևի`Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած ուղերձում։

Ղազախստանի նախագահը նշել է, որ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում:

Նա Հայաստանի ժողովրդին մաղթել է բարեկեցություն և առաջընթաց: