
Հայաստանի ըմբշամարտի հավաքականները կմասնակցեն նոյեմբերի 21-24-ը Իրանում կայանալիք բանակայինների աշխարհի 35-րդ առաջնությանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ազատ ոճային ըմբշամարտիհավաքականից հանդես կգան 9 մարզիկ, այդ թվում այս տարվա աշխարհի Մ-23 առաջնության բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն այդ մրցումներում հանդես կգան բոլոր 10 քաշային կարգերում: