Հայաստանի ղեկավարությունը հրավիրվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին, որը տեղի կունենա մայիսի 9-ին Մոսկվայում։
«Ուրախ կլինենք տեսնել Հայաստանի ղեկավարությանը Մոսկվայում մայիսյան տոնակատարություններին»,- հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ռուս նախարարն ընդգծել է պատմական ճշմարտության և ընդհանուր պատմության հիշողության կարևորությունը։