Հայաստանի ու Լիտվայի դատախազությունները կսերտ...

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը, Լիտվայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում, նոյեմբերի 24-ին հանդիպել է Լիտվայի գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։

Հանդիպմանը մասնակցել է նաև Լիտվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանը:

Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալն ու Լիտվայի գլխավոր դատախազը քննարկել են մի շարք ուղղություններով երկու երկրների դատախազների շարունակական կրթությանն ու բարեվարքության ամրապնդմանը միտված համատեղ դասընթացների և միջոցառումների անցկացման հեռանկարները:

Անահիտ Մանասյանը լիտվացի գործընկերոջ հետ զրույցում նշել է, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ձեռնամուխ է եղել կառույցի զարգացման ռազմավարության մշակմանն ու Դատախազության «Օրինականություն» գիտագործնական և ուսումնամեթոդական հանդեսի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացին՝ այդ հարցում կարևորելով Լիտվայի լավագույն փորձի ուսումնասիրության ու դրա արդյունավետ կիրակման անհրաժեշտությունը՝ այդ թվում նաև փոխայցերի միջոցով:

Անդրադարձ է կատարվել նաև Դատախազություն-ԶԼՄ-ներ, Դատախազություն-հանրություն հաղորդակցության խնդիրներին և այդ ուղղությամբ համագործակցության հնարավորություններին:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են սերտ համագործակցության ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը: