Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը շտապում են Հայաստանի հետ «խաղաղության» պայմանագիր կնքել, հասկանալի է (իրենց շահերի տեսանկյունից): Իսկ թե ինչու է Նիկոլ Փաշինյանը շտապում, դա արդեն անհասկանալի է (Հայաստանի շահերի տեսանկյունից): Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հենց այդ հասկանալի անհասկանալիությունը նկատի ուներ՝ հայտարարելով, որ հապշտապ համաձայնությունը կարող է հանգեցնել հակամարտության:
Մեր խնդիրը հայկական շահերը ռուսական և իրանական շահերի հետ համադրելն է, որպեսզի Արցախը չհայաթափվի, ռուս խաղաղապահները մնան Արցախում, Սյունիքի ողնաշարը չջարդվի և Հայաստանը մնա որպես անվտանգ պետություն: Նիկոլ Փաշինյանն այդ խնդիրները լուծող չէ: Նա չի ուզում և չի կարող լուծել»: