Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպե...

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները, ինչպես նաեւ փոխվարչապետները հանդիպելու են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ օրի, ժամի ու տեղի մասով դեռևս հստակություն չկա։

Գրիգորյանը նշեց, որ խաղաղության պայմանագրի մասով Հայաստանը ստացել է Ադրբեջանի տարբերակը. «Այսինքն մեր հունվարի 4-ի պատասխանից հետո Ադրբեջանն ուղարկել է իր տարբերակը: Մենք շարունակում ենք աշխատել, կարծում եմ՝ երբ ԱԳ նախարարները հանդիպեն, քննարկելու են խաղաղության պայմանագիրը»,- նշեց նա։

ԱԽ քարտուղարը նշեց, թե դեռ հստակ չէ՝ Միրզոյան-Բայրամով հանդիպումը կլինի երկկո՞ղմ, թե՞ միջնորդների մասնակցությամբ: