
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին, հայտարարել է, որ դա պետության սուվերեն որոշումն է: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Սա Հայաստանի բացարձակ ինքնիշխան որոշումն է։ ՀԱՊԿ-ին անդամակցությունն օգուտներ է բերում Հայաստանին, հստակ օգուտներ։ ՀԱՊԿ-ն այն կազմակերպությունն է, որը վերջին ժամանակներում բազմիցս ցույց է տվել իր արդյունավետությունը։
«Եվ, հավանաբար, այս դեպքերը, երբ ՀԱՊԿ-ը ցույց տվեց իր արդյունավետությունը, ցույց են տալիս, որ երկրների շահերից է բխում շարունակել այս տեսակի փոխգործակցությունն ու համագործակցությունը»,-լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը։