Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը կկայանա մոտ ապագայում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս աշխատանքային խմբի հանդիպումը «կկայանա շատ մոտ ապագայում»։
Երեք երկրների փոխվարչապետների հանդիպման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մայիսի 25-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: