
Հայաստանի քննչական կոմիտեն ավտոպարկը թարմացնելու նպատակով նախատեսում է ձեռք բերել 12 ավտոմեքենա՝ ընդհանուր 174 մլն դրամով։ Այս մասին Ազգային ժողովի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր՝ նոյեմբերի 2-ին, 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։
Նախատեսվում է ձեռք բերել բացառապես ամենագնացներ։
«Դրանք անհրաժեշտ են մեր զինվորական քրեական գործերով քննչական գլխավոր վարչությանը։ Դուք գիտեք, որ քննիչներն իրենց գործունեությունն իրականացնում են սահմանամերձ տարբեր շրջաններում, այդ թվում՝ առաջնագծում։ Այս արտաճանապարհային մեքենաները շատ անհրաժեշտ են իրենց ամենօրյա գործունեությունը կազմակերպելու համար»,- ասաց Այվազյանը։