ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 13-ին մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը:
Այս մասին նախարարը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
«Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 13-ին ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հրավերով մասնակցել եմ Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը»,-գրել է Պապիկյանն ու հավելել՝ հանդիսավոր արարողությունից հետո այցելել է միջազգային ընկերությունների տաղավարներ և ծանոթացել ընկերությունների ցուցադրած արտադրանքին: