Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տարածվող լուրերը, թե 2026 թվականին բանակից մեծ թվով սպաների զորացրում է կատարվելու։
Պաշտպանության նախարարությունը հերքել է նաև լուրերը, թե իբր կա նախագիծ, որի համաձայն 20 տարի ՀՀ զինված ուժերում ծառայած զինծառայողները զինվորական թոշակ ստանան ոչ թե զինծառայության 20 տարին լրանալուց հետո, ինչպես հիմա է, այլ իրենց կենսաթոշակային տարիքում՝ 63 տարեկանում։
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել է, որ այդ լուրերը կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։



