Հայաստանի պահանջով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատու...

Այսօր Հայաստանի պահանջով Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ է հրավիրվել:

Ինչպես Թվիթերում տեղեկացնում է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը, նիստում ելույթ է ունենում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը: