AZAL-ը («Ադրբեջանական ավիաուղիներ») սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Այս մասին հայտնում է Sputnik Азербайджан-ի տելեգրամյան ալիքը։
Առաջին ներքին չվերթը կատարվել է առավոտյան՝ Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղով։ «Այդ քայլը ցույց է տալիս Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը՝ արգելափակելու տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունը, ինչը բխում է բոլոր սահմանակից երկրների շահերից»,-հայտնել են ընկերությունում։ Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթի ուղղության փոփոխումը նաև կհանգեցնի թռիչքի տևողության կրճատման և վառելիքի ծախսի նվազման։ Հրապարակման մեջ նշվում է, որ այժմ AZAL-ը կարող է այդ չվերթի իրականացման համար օգտագործել առկա բոլոր օդային միջանցքները, այդ թվում՝ Հայաստանի և Իրանի տարածքներով անցնող։



