Հայաստանի մնացած հատվածին մնացել է կարճ կյանք...

3 բան, որոնք բացարձակ ճշմարտություն են։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Արցախի պետականության անկման, հազարավոր զոհերի, հարյուր հազարաներով անտուն գաղթականների համար մեղավոր ու պատասխանատու է Հայաստանի դե-ֆակտո վարչապետը և իր գլխավորած խմբավորումը։ Մնացածը՝ ներքին, թե արտաքին, օգնել են իրենց, բայց մեղավորը դրանք են։

Հայաստանի մնացած հատվածին մնացել է կարճ կյանք, բայց փրկելու հնարավորություն դեռ կա։

Այս օրերին փողոցում առկա քաղաքական դեմքերը և ուժերը, ցավոք, ունակ չեն լուծել ազգային իշխանություն ձևավորելու հարցը։

Սա նշանակում է, որ պայքարն ավելի բարդ է, քան պատկերացնում ենք։ Բայց պայքարը նաև այլընտրանք չունի»,- ընդգծել է նա: