Հայաստանի մարդասիրական օգնությունը հասել է Հա...

Հայաստանի տրամադրած 80 տոննա մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ։ Տեղեկությունը հայտնում է սիրիացի լրագրող Հովհաննես Շահրյանը։

«Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին տրամադրված 80 տոննա մարդասիրական բեռը հասել է Հալեպ», - գրել է նա X-ում:

Հիշեցնենք` մարտի 21-ին Հայաստանը հայ–թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետով մարդասիրական օգնություն ուղարկեց Սիրիային։

Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի և ճգնաժամի հետևանքները:

Նշենք, որ «Մարգարա» անցակետը 10 օրով բացելու որոշումն ընդունվեց մարտի 20-ին կառավարության նիստում։

"من #أرمينيا إلى #سوريا" .. 80 طناً من المساعدات الإنسانية والمستلزمات الطبية تحط في #حلب مقدمة من جمهورية أرمينيا