
Հայաստանի կառավարությունը Բրյուսելում նոր շենք է գնել Բելգիայում ՀՀ դեսպանության համար։
ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ավարտին է հասցվել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։
«Ձեռք է բերվել Rue d'Arlon 92 1040 հասցեում գտնվող Բելգիայի Գործարարների միության նախկին շենքը, որը կառուցվել է 1866-1870 թվականներին եւ չափազանց մոտ է գտնվում Եվրոպական հանձնաժողովին, Եվրոպական խորհրդարանին եւ այլ պետական կառույցների։ Շրջակայքում են գտնվում բազմաթիվ այլ դեսպանություններ։ Շենքի արժեքը 4.3 մլն եվրո է»,- գրել է Կարապետյանը։