«Հայաստանը կարող էր պատերազմից հետո բարելավել իր ռեգիոնալ դիրքերը, սրա արձագանքները կան և դա մենք տեսանք նաև Թեհրանում կայացած հանդիպումների ժամանակ, տարբեր ձևաչափերում ևս այդ արձագանքները մերթընդմերթ բաց տեքստով հնչում են, բայց միևնույնն է Հայաստանի իշխանությունները որևէ կերպ ի վիճակի չեն կիրառել դրանք»,- այս մասին , տարածաշրջանային թեմայով քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Բանախոսի արձանագրմամաբ՝ Հյուսի-Հարավ-Արևելք-Արևմուտք շահերի բախման մեջ ՀՀ իշխանությունները գտնվում են տոտալ ազդեցության տակ և ձգտում են ոչ թե Հայաստանի շահը պաշտպանել, այլ սեփական իշխանության օրերը երկարացնել:
Ըստ Զաքարյանի՝ Հայաստանի իշխանությունները վստահելի չեն միջազգային հանրության համար, սրանով էր նաև պայմանավորված Իրանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետախուզական կենտրոնների ղեկավարների այցերը Հայաստան.
«Իմ տպավորությամբ՝ նրանք անձամբ եկել էին համոզվելու, որ կապիտուլյանտները, տգետ, թշնամական կենտրոններիղ կառավարվող իշխանությունները վստահելի չեն կարող լինել:
Խնդիրը հասել է այնտեղ, որ աշխարհաքաղաքական այս կարևոր զարգացումներում, որտեղ Սյունիքը բանալի դերակատարություն է ստանձնել, բայց Հայաստանի ղեկավարությունը չունի լեգիտիմ վստահությունը ո՛չ ներսում, ո՛չ դրսում, սա ողբերգություն է»,-ասաց Արտակ Զաքարյանը:



