Հայաստանի գործող իշխանություններն այնքան են սարսափում Թուրքիայի իշխանություններից, որ աշխարհի համար անգամ ակնհայտ ճշմարտություններն են կասկածի տակ դնում, միայն թե չբարակցնեն Էրդողանին։ Այսօր, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը խոսելով, Թուրքիա Հայաստանի կողմից ուղարկված օգնության շուրջ եղած քննարկումներին ասել է․«Նույնիսկ Կիպրոսի ԱԺ նախագահը, դուք գիտեք, որ Կիպրոսի ընկալմամբ, Թուրքիան գրեթե կեսը երկրի գրավել է, նույնպես ցավակցել է․․․»։
Այն որ Թուրքիան օկուպացրել է Կիպրոսի մի հատվածը ընդունում է ամբողջ աշխարհը ու սա ակնհայտ ճշմարտություն է բոլորի համար, բայց Ալեն Սիմոնյանի համար դա այդպես է միայն «Կիպրոսի ընկալմամբ»։ ՈՒ սա արվում է բարեկամական Կիպրոսի նկատմամբ։ Պետության, որը բոլոր դժվար պահերին եղել է Հայաստան կողքին, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որը պաշտոնական մակարդակի հարաբերություններ ունի Արցախի հետ և այդ երկրի խորհրդարանում կա Կիպրոս-Արցախ բարեկամական խումբ։ Սա թերևս ուրացում է եղած բարեկամական հարաբերությունների։ Հայաստանի իշխանության այս վարքագծի պարագայում բոլոր բարեկամական երկրները սկսկելու են վերանայել իրենց վերաբերմունքը և դա վստահաբար ի նպաստ Հայաստանի չի լինելու։



