Հայաստանում անցկացվեցին Ղրիմի օրեր։ Միջոցառումների կապակցությամբ Հայաստան էին ժամանել հյուրեր ՌԴ-ից, այդ թվում պետական պաշտոնայներ, Ռուսաստանի նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչ, հանրապետության փոխվարչապետ Գեորգի Մուրադովի գլխավորությամբ։
Politik.am-ի տեղեկություններով Ղրիմի պատվիրակությունը Հայաստանում գտնվելու օրերին ամեն բան արել է, որպեսզի թեկուզ ոչ պաշտոնական հանդիպում ունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամ կառավարության այլ ներկայացուցիչների հետ, բայց ոչ մի կերպ չի հաջողվել։ Ըստ մեր աղբյուրների, Հայաստանի պետական պաշտոնյաները պատճառաբանել են թե բազմազբաղ են։ Ղրիմի փոխվարչապետ Մուրադովը նեղսրտել է և որոշ շրջանակներում պնդել է, թե այս ընդունելության մասին տեղյակ կպահի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Հիշեցնենք, որ դեռևս մարտի 18-ին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ Նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչ, հանրապետության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը հայտնել էր, որ Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը Հայաստան կայցելի։
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 2-ից Հայտարարված էին Ղրիմի օրեր։ Մոսկվայի տանը բացվել էր մոսկվայաբնակ գեղանկարչուհի Նատալյա Օվչիննիկովայի անհատական ցուցահանդեսը, որը հեղինակը անվանել էր «Հայաստան եւ Ղրիմ` հանդիպում իմ սրտում»։ Իսկ ահա ապրիլի 29-ին միջոցառումների ավարտի կապացկությամբ ՀԱյաստան էր ժամանել նաև Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը։



