Թուրքիայի Ապագա կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել կարգավորել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ, երկկողմ դեսպանատներ բացել եւ բացել սահմանները։



