Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատր...

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը երկար չի տևի։ Նման հույս է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝  ելույթ ունենալով Աղդամում կայացած համաժողովում, փոխանցում  է  Sputnik Азербайджан-ը։

«Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղ գործընթացի հարցում, քանի որ վերջերս կայացել է ԱԳ նախարարի հանդիպումը, նման կարգի առաջին հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի նախագծի նախապատրաստման օրակարգով», - ընդգծել  է  նա:

Ալիևը նաև հայտարարել է, որ « Բաքվում գիտեն այն մարտավարության մասին, որը սովորաբար կիրառում է Երեւանը, երբ չի ցանկանում համաձայնության գալ, եւ կոչ է արել զերծ մնալ նման քաղաքականությունից»։

«Եթե դա Հայաստանի ընտրությունն է, ուրեմն նրանք ևս մեկ լուրջ սխալ են գործում», - փաստացի սպառնացել է  Ալիևը: