Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևան...

Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված գույք, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի նկատմամբ:

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: 

Գույքի՝ շուկայականին մոտարկված արժեքը 24 միլիոն դրամ է: