Հայաստանի համար CRIRSCO-ին անդամակցությունը ռ...

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեի» (CRIRSCO) նախագահ Գարթ Քիրքհեմի գլխավորած պատվիրակությանը։

ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Ասատուր Վարդանյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով, որ CRIRSCO-ին անդամակցությունը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն և ամրագրված է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մեջ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության կողմից CRIRSCO-ին անդամակցության գործընթացի մանրամասները, անդամակցության տեխնիկական և իրավական նախապայմանները:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵՆ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանը, «Հայաստանի երկրաբանների միության» նախագահ Վահան Գրիգորյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը և ասոցիացիայի անդամ Արմեն Ստեփանյանը։