Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը շարունակու...

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը շարունակում է անկում ապրել։  Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցավոք, մենք գյուղատնտեսության ոլորտում շարունակում ենք անկման դինամիկայի մեջ մնալ: Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին գյուղատնտեսական արտադրանքի 0,7 տոկոսի  անկում ենք ունեցել: Մեր ամենօրյա աշխատանքի կարևորագույն թեմաներից մեկը պետք է լինի գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը»,- ընդգծեց վարչապետը։