Հայաստանի և Ղազախստանի ԿԸՀ-ների միջև փոխըմբռն...

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Տերտերյանը դեկտեմբերի 7-8-ին Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) մասնակցել են «Սահմանադրական բարեփոխումները և ընտրական համակարգը» թեմայով հոբելյանական միջազգային համաժողովին։ Այդ մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ նախագահը։

Համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ղազախստանի ընտրական մարմինների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։