Փետրվարի 28-ին Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները: Ընդգծվել է բարձր մակարդակում շփումների ակտիվացման կարևորությունը։
Զրուցակիցները կարևորել են Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի առաքելության իրականացումը, որը նախորդ շաբաթվանից գտնվում է Հայաստանում։
Մտքեր են փոխանակվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շուրջ: