Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ համագործակցությունը սպ...

Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված համագործակցության պայմանագիրը, ինչպես նաեւ ԱՄՆ վերընտրված նախագահի՝ իր երկրի ազդեցությունն ընդլայնելու հավակնոտ ծրագրերը վկայում են այն մասին, որ Դոնալդ Թրամփը կարող է դառնալ Ռուսաստանի ամենալուրջ հակառակորդներից մեկը։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Վիկտոր Սոբոլեւը։