Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ աշխատանքը խաղաղապահ...

Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ աշխատանքը խաղաղապահ գործունեության ուղղությամբ կշարունակվի։ Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Պաշտպանության գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ այս ոլորտում համագործակցության հիմքերը դրվել են երկու տասնամյակ առաջ, և աշխատանքներ են տարվում Կանզասի ազգային գվարդիայի գործընկերների հետ։

Նախարարն ընդգծեց, որ քննարկումներ են ընթանում այս տարի միջոցառումների, այդ թվում՝ խաղաղապահ զորավարժությունների անցկացման շուրջ։ Պապիկյանի խոսքով, դրանք մեծ նշանակություն կունենան փորձի փոխանակման և հայ խաղաղապահների պատրաստման համար։