Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման...

Խաղաղությունն ու անվտանգությունը մեզ համար առանցքային գործոններն են. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար. այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին՝ ելույթ ունենալով Նյու Դելիում «Ռայսինգի երկխոսություն 2025» միջազգային համաժողովում։

Նա հայտարարել է, որ վերջերս Վրաստանը կրկին գիտակցել է Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ համագործակցության կարևորությունը։ Բոճորիշվիլիի խոսքով՝ այս երեք երկրները Վրաստանի հիմնական գործընկերներն են, և այդ համագործակցությունը կարևոր է տարածաշրջանի զարգացման համար։

Նախարարի խոսքով՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունն ուղղված է ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ Հարավային Կովկասի զարգացմանը։ Նշվել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Հարավային գազային միջանցքը և այլ էներգետիկ նախագծերը հաջող համագործակցության ամենավառ օրինակներն են։