Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդ...

Առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախատեսված չէ:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանն:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկայում նախատեսվա՞ծ է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում՝ Սաֆարյանն ասաց. «Այդպիսի տեղեկատվություն դեռևս չկա»: