Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը հիանալի քաղաքացիական նախաձեռնություն է: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կողմից կազմակերպված «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանումը Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» խորագրով եզրափակիչ համաժողովի ժամանակ նշեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
«Այդ նախաձեռնությունը հենց սկսեց քաղաքացիական հասարակությունից և խորհրդարանն դրան արձագանքեց:
Միգուցե հիմա իրավիճակը էլ ավելի խնդրահարույց է, դժբախտաբար, բայց եթե մենք ունենանք պատշաճ կամք և աջակցություն ԵՄ անդամ պետություններից, կարծում եմ՝ կկարողանանք դրական արդյունքներ ասել»,-ասաց նա: