
Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան (Yukigassen Federation of Armenia/YFA) այս գիշեր ժամանել է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկի՝ մասնակցելու Ձնամարտի՝ Եվրոպայի 24-րդ առաջնությանը։ Առաջնությունը մեկնարկելու է վաղը՝ ապրիլի 6-ին, Ֆինլանդիայի Կեմիյարվի քաղաքում, որտեղ Հայաստանի հավաքականը մրցելու է Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ավստրիայի և այլ երկրների թիմերի հետ։
Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան Հելսինկի է ժամանել ոչ ամբողջական կազմով։ Հավաքականի անդամների մի մասը ֆինանսական միջոցների բացակայության պատճառով դեռևս չեն կարողացել ժամանել Ֆինլանդիա։ Հայաստանի դրոշը Ֆինլանդիայում բարձր պահելու և առաջնությանը պատշաճ ներկայանալու նպատակով կոչ ենք անում ֆինանսապես աջակցել ֆեդերացիային՝ հոգալու մյուս մասնակիցների ծախսերը և կազմակերպելու նրանց տեղափոխումը և մասնակցությունն առաջնությանը։ Մենք ունենք ընդամենը մեկ օր ժամանակ, ուստի ֆեդերացիային ֆինանսապես կարող եք աջակցել՝ գումար փոխանցելով հետևյալ հաշվեհամարին՝
Հ/Հ 1510046429150100
ՀՎՀՀ 00197025
«Արարատբանկ» ԲԲԸ
Հ․Գ․ 2019թ․ փետրվարի 16-ին Ապարանում անցկացված Ձնամարտի առաջնությունից հետո Հայաստանի ձնամարտի ֆեդրեացիան պաշտոնական հրավեր էր ստացել Ֆինլանդիայի ձնամարտի ֆեդերացիայից՝ մասնակցելու ապրիլին Ֆինլանդիայում կայանալիք Ձնամարտի՝ Եվրոպայի 24-րդ առաջնությանը։
Հայաստանի ձնամարտի ֆեդերացիա
Հայաստան, Պռոշյան 12
Հեռ՝ +374 77 776009
Էլ․ փոստի հասցե՝ info@yukigassen.am