Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Սոնա Ղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Ռուստամյանը եւ Արմեն Գեւորգյանը մայիսի 12-ին հանդիպել են երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հյուրերը նշել են, որ այցի նպատակն է ծանոթանալ հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավին, տեղի ունեցող զարգացումներին:
Քննարկվել են Հայաստանում նախընտրական ու քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր:



